«Օրինաց երկիր» կուսակցությունը առաջիկա համապետական ընտրություններին չի մասնակցի։ ՕԵԿ-ի փոխարեն խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Հայկական վերածնունդ» նոր միավորումը՝ երեկ Գյումրիում ասել են ՕԵԿ-ականները՝ Արթուր Բաղդասարյանի մասնակցությամբ Գյումրիում «Հայկական վերածննդի» գրասենյակի բացման ժամանակ։ Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, թե նոր միավորը ստեղծելու և հասարակական-քաղաքական ուժերին համախմբելու նպատակը ժողովրդի մեջ հավատի վերականգնումն է, որ այս երկրում պետք է և հնարավոր է փոփոխություններ իրականացնել և հայ ազգին ազատել այս ստրկական վիճակից, որի մեջ այսօր գտնվում է։